«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2008-11-29 | #223, 2008-12-02 | #224, 2008-12-03


ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերության ներդրումները ընդհանուր ծավալով կազմել են մոտ 3 մլրդ ռուբլի կամ շուրջ 107 մլն դոլար: Այս մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենԱլեքսանդր Կուզնեցովը: Այդ միջոցները ծախսվել են շարժակազմի ձեռքբերման, արդիականացման, աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկայի ու սարքավորումների գնման, ինչպես նաեւ շինությունների նորոգման համար:

Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին` 2009-ին ընկերությունը, ըստ գլխավոր տնօրենի, նախատեսում է ներդնել շուրջ 2 մլրդ ռուբլի կամ 70 մլն դոլար: Ու չնայած կոնցեսիոն կառավարման պայմանագրով նախատեսված ընդհանուր 580 մլն դոլար ներդրումները պետք է արվեն կառավարման ողջ` 30 տարվա ընթացքում, Կուզնեցովը պարզաբանեց, որ առաջին 3-5 տարում կարվեն ավելի մեծ չափով ներդրումներ, քանի որ երկաթուղին հանձնված վիճակով բազմաթիվ խնդիրներ ուներ:

Ելնելով կառավարման հանձնված երկաթգծի վիճակի ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքներից` որոշվել է ակտիվ աշխատանքներ տանել ենթակառուցվածքի եւ շարժակազմի նորացման, ճանապարհային տնտեսության, երկաթգծի կազմում համալրվող տարբեր կոմպլեքսների նորոգման ուղղությամբ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4