2008-2012 թվականների համագործակցության ծրագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Ուկրաինայի մշակութային զբոսաշրջության նախարար Վասիլի Վովկունը: Փաստաթուղթը ստորագրվել է Օդեսայում Արեւելյան Եվրոպայի խոշորագույն Հայկական մշակութային կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակներում: Նախարարներից յուրաքանչյուրն իր հերթին կարեւորել է ե՛ւ կենտրոնի գոյությունը, ե՛ւ համագործակցության ծրագիրը երկու երկրներում միմյանց մշակույթը ներկայացնելու տեսանկյունից: