Հայաստանում կան երկրաշարժի երկու ակտիվ գոտիներՙ Սպիտակի 1988 թվականի հետցնցումային, որտեղ նոյեմբերի 24-ին գրանցվել է 4 բալանոց երկրաշարժ, եւ Կովկասում ամենաակտիվՙ Ջավախքի սեյսմիկ, որի հարավային մասն անցնում է մեր հանրապետությունով: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետՍերգեյ Նազարեթյանը, մնացած բոլոր տարածքներում իրավիճակը նորմալ է, նույնիսկ սեյսմիկ ֆոնը նորմայից մի փոքր ցածր է: Նրա հավաստմամբ, 1988 թվականից 20 տարի անց սեյսմիկ ոլորտում իրականացվող դրական գործառույթնեը շատ ենՙ հատկապես ուժեղ է փրկարարական ծառայությունը: Ամենամեծ խնդիրը մինչեւ 1989 թվականը կառուցված բազմաբնակարանային շենքերի սեյսմիկ վիճակի ուժեղացումն էՙ նոր վտանգի մակարդակին համապատասխան: