«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄ` 2000 ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է կեղծ փաստաթուղթ ձեռք բերելու եւ օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ բուհի կեղծ դիպլոմ ձեռք բերելու նպատակով Դմիտրի Հարությունյանը դիմել է իր ծանոթ Ամալյա Ամյանին, որը համաձայնել է դիմել ոմն Կարինեի, վերջինս էլ իր հերթին խոստացել է 2000 ԱՄՆ դոլարի դիմաց դիպլոմը ձեռք բերել բուհի իրական վավերապայմաններով: Գործարքի ավարտից հետո Դմիտրի Հարությունյանը կեղծ դիպլոմը ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կադրերի բաժին, որտեղ էլ բացահայտվել է կեղծիքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Դ. Հարությունյանին եւ Ա. Ամյանին մեղադրանք է առաջադրվել 325-րդ հոդվածի 1-ին մասով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4