Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակը շարունակվում է
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14550 գործարք, ինչը 10 տոկոսով ավելի է սեպտեմբերին կատարված գործարքների եւ 9,1 տոկոսով պակաս` անցած տարվա հոկտեմբերին կատարվածների համեմատ: Այս մասին տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի հոկտեմբեր ամսվա վերլուծության տվյալներից:
Օտարման գործարքները հոկտեմբերին կազմել են 5035, որոնց մեջ առուվաճառքինը` 82,3 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 6,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ` նվազել 16,7 տոկոսով: Օտարման գործարքների քանակի 30 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 31,7 տոկոսը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 67 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 1,1 տոկոսով, բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` նվազել 25,5 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0,3 տոկոսով; Հիշեցնենք, որ սեպտեմբերին դրանք աճել էին 0,1 տոկոսով, իսկ օգոստոսին` նվազել 1,8 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները հոկտեմբերին այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2007թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ. | Կենտրոն | 465500 | 490000 | 486500 | Արաբկիր | 377300 | 401700 | 403600 | Քանաքեռ-Զեյթուն | 282900 | 313200 | 311400 | Նոր Նորք | 245000 | 272600 | 273000 | Ավան | 243700 | 276800 | 272600 | Էրեբունի | 243900 | 267000 | 275200 | Շենգավիթ | 259500 | 283700 | 285500 | Դավիթաշեն | 274400 | 304900 | 307300 | Աջափնյակ | 256000 | 269800 | 276000 | Մալաթիա-Սեբաստիա | 246400 | 255000 | 259400 | Նուբարաշեն | 133200 | 165600 | 160000 | Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 275300 | 300000 | 301000 |
Համայնքներ | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2007թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ. | Կենտրոն | 472700 | 508500 | 506700 | Արաբկիր | 390800 | 438200 | 437400 | Քանաքեռ Զեյթուն | 287700 | 324700 | 322900 | Նորք-Մարաշ | 245400 | 310400 | 304400 | Ավան | 246200 | 289800 | 288000 | Էրեբունի | 249600 | 290000 | 288700 | Շենգավիթ | 261800 | 292800 | 292000 | Դավիթաշեն | 277600 | 324500 | 322700 | Աջափնյակ | 259300 | 300900 | 299400 | Մալաթիա-Սեբաստիա | 249000 | 294200 | 291200 | Նուբարաշեն | 133900 | 168300 | 163900 | Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 279500 | 322000 | 319800 |