Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում իր ուրախությունն է հայտնել Համաշխարհային շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով: Նամակում մասնավորապես ասվում է, որ այս հաղթանակը հատկապես նշանակալի է նրանով, որ հայ տաղանդավար շախմատիստները երկրորդ անգամ անընդմեջ նվաճում են Շախմատի համաշխարհային օլիմպիադայի գավաթը: Արա Աբրահամյանը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից շնորհավորում է Սերժ Սարգսյանին, որպես Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի, որը մեծ ավանդ ունի ներդրած հայ շախմատի կայացման եւ վերջին երկու օլիմպիադաներում հաղթանակի հասնելու համար: