Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին: Տ. Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու եւ վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու հետ, կայցելի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, հայկական Սբ Նորաշեն եկեղեցի: