Տորոնտոյից (Կանադա) ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ՌԱԿ Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան ընդհանուր ժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին Թեքեյան կենտրոնում, ներկայությամբ ՌԱԿ շրջանային վարչության համանախագահ Երվանդ Ազատյանի: Նա ներկայացրել է կոմիտեի աշխատանքների հաշվետվությունը, որից հետո ընտրվել է գործադիր կոմիտեի նոր կազմը երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Ջորջ Թութունջյանի գլխավորությամբ: Ընտրված մյուս անդամներն են Հարրի Ամբակումյանը, Վահե Միննեթյանը, Ազնիվ Սալիբյանը եւ Շողիկ Թութունջյանը:
Հ. Ծ.