Որպես Կալիֆոռնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոթի հյուր Հարավային Կալիֆոռնիա կատարած իր մեկշաբաթյա այցելության ընթացքում Արգենտինայի խորհրդարանի միակ հայ պատգամավորՙ Սերխիո Նահապետյանը նոյեմբերի 24-ին այցելել է Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանՙ ուղեկցությամբ Ամերիկայի Հայկական իրավունքների խորհրդի անդամների: Նրանց դիմավորել են դպրոցի տնօրենն ու հոգաբարձուների վարչության անդամները, որոնք հյուրերին ծանոթացրել են վարժարանի պատմությանը:
Այնուհետեւ Սերխիո Նահապետյանը առիթ է ունեցել հանդիպելու նաեւ բարձր դասարանների ուսանողների հետ, որոնց հայերեն պատմել է արգենտինահայ գաղութի մասին:
Հ. Ծ.