Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Սեուլում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 47 շախմատիստներ: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացված մրցաշարում Նադանյանը վաստակեց 6 միավոր: Նա Ֆիլիպովի, Սադորայի, Պակի եւ Ալտանոխի հետ բաժանեց 6-10-րդ տեղերը:
Լավագույն արդյունքի հասան հինգ շախմատիստներ, որոնք իրենց օգտին գրանցեցին 6,5 միավոր: Հաղթողի կոչումը բաժանեցին չին շախմատիստներ Յան Կայցին, Լի Վենլյանը, Ինդոնեզիայի ներկայացուցիչներ Սիտանգանգը, Ադիանտոն եւ Էլվեստը: