Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Սամվել Թանդիլյանը: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ս. Թանդիլյանը նշված գումարը շորթել է Լոռու մարզի բնակիչ Ա-ին գողություն կատարելու փաստով քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: