«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


«7-Ի ԳՈՐԾԸ» ԿԼՍՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ Երեւանի քրեական դատարանը կայացրել է քրեական գործՙ ըստ մեղադրանքի Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի, Մյասնիկ Ժորայի Մալխասյանի, Սասուն Մեխակի Միքայելյանի, Հակոբ Վարդանեսի Հակոբյանի, Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի, Սուրեն Ռաֆիկի Սիրունյանի եւ Շանթ Շահենի Հարությունյանի դեմ, դատական քննություն նշանակելու մասին: Համաձայն նշված որոշման, վերոհիշյալ քրեական գործի դատական քննությունը նշանակվել է 2008 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 12-ին, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 24/1 շենքի դատական նիստերի թիվ 1 դահլիճում (Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան), դռնբաց դատական նիստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4