«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2008-12-09 | #229, 2008-12-10 | #230, 2008-12-11


ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ

Երկու տարվա պատժաժամկետն ամբողջությամբ կրելուց հետո «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ արձակվեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը: Դիմավորելու եկած մտերիմները, ազատամարտիկ ընկերները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ծափողջույններով ընդունեցին Վարդան Մալխասյանին: Հիշեցնենք, որ Վարդան Մալխասյանը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» («Հայ կամավորականներ համախմբում» շարժման հիմնադիր ժողովի ելույթում) հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4