Դեկտեմբերի 9-10 Բուլղարիայում տեղի է ունեցել առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղարՍուսան Տոնոյանից, ի թիվս նիստի ընթացքում քննարկված այլ հարցերի, անդրադարձ է կատարվել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր` ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորությանը: Այն քննարկելու նպատակով կողմերը կրկին կհանդիպեն 2009-ի առաջին եռամսյակում:
Հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել, որ բուլղարական ընկերության կողմից շահագործվող Նովոռոսիյսկ-Բուրգաս-Փոթի ավտոմոբիլա-լաստանավային երթուղին լիովին չի բավարարում բեռնափոխադրումների պահանջարկը, առաջարկելով ուսումնասիրել նշված երթուղում լրացուցիչ լաստանավի շահագործման հնարավորությունները: Կարեւորել է նաեւ Երեւան-Սոֆիա-Երեւան ուղիղ ավիաչվերթի կազմակերպումը: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այդ չվերթը հայկական ընկերության միջոցով սպասարկելու դեպքում ստեղծել բոլոր հնարավորությունները:
Ա. Մ.