«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2008-12-10 | #230, 2008-12-11 | #231, 2008-12-12


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԻՆ

Թուրքական լրատվական բոլոր միջոցները հրապարակել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Հայաստանի 300 մտավորականների ստորագրությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած նամակը: Մասնավորաբար, թուրքական NTV հեռուստատեսությունը մեջբերել է հայ մտավորականների այն պնդումը, որ «Անկարան պետք է ընդունի Օսմանյան Թուրքիայի մեղքը հանրապետական Թուրքիային ժառանգություն մնալու իրողությունը» եւ, որ «թուրքական դիվանագիտությունը չի կարող մոռացնել տալ 1915-ի սեւ էջերը»: Թուրքական լրատվական աղբյուրները մեջբերել են նաեւ նամակի այն տողերը, որ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման կարեւորությունն ի հայտ բերած զարգացումները Հարավային Կովկասում հանդիպել են հատկապես Հայոց ցեղասպանության հետ կապված խոչընդոտներին», հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4