Անձնագիր ստանալու կամ փոխանակելու մասին քաղաքացու դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, անձնագիրը տրվում կամ փոխանակվում է 5-րդ աշխատանքային օրը` քաղաքացուց գանձելով միայն օրենքով սահմանված պետական տուրք: ՀՀ քաղաքացու ցանկությամբ ավելի կարճ ժամկետում անձնագիր տալու կամ փոխանակելու համար ծառայությունների վճարների չափերը սահմանվել են. 1 աշխատանքային օրվա դեպքում` 20 հազար դրամ, 2-4 աշխատանքային օրվա դեպքում` 10 հազար դրամ: Այդ մասին նշված է երեկ կառավարության հաստատած քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարների չափերի, ինչպես նաեւ անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձեւի մասին փաստաթղթերում: