Երեւանի ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում կկառուցվի վարչական շենք` ըստ Երեւանի քաղաքապետի հաստատած նախագծի: Կառավարության որոշմամբ Երեւանի քաղաքապետին հանձնարարվեց «Բարայ Դեւելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կնքել Երեւան քաղաքի ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր` նշելով նաեւ դրա համար հիմք հանդիսացող պայմանները:
Ա. Մ.