Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ավանդույթ է դարձել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանների, արտասահմանյան երկրներում ՀՀ դեսպանների, միջազգային կազմակերպությունների, կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, երեւանյան գրասենյակների ներկայացուցիչների հետ հանդիպումը: ՀՀ-ում գտնվող օտարերկրյա որոշ դեսպանների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԵՊՀ ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցկացնեն դեսպանատներում:
Երեկ ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում լեհ փորձագետների` դիվանագետՄարիան Ստաշեւսկուեւ Լոձի համալսարանի պրոֆեսորԱնջեյ դե Լազարիիհետ:
Ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանՏոմաշ Կնոտհեն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանԳեղամ Պետրոսյանըեւ այլ դասախոսներ:
Հանդիպման թեման էրՙ «Միջազգային կազմակերպությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները»:
Լեհաստանից Հայաստան ժամանած փորձագետները ներկայացրին այն հանրահայտ իրողությունները, թե աշխարհում առկա հիմնախնդիրների լուծման համար ինչպիսի մոտեցումներ են հարկավոր, եվրոպացին ինչ է մտածում` ԼՂՀ խնդրի կարգավորման, Հարավային Օսիայի, Աբխազիայի անկախության ճանաչման մասին:
Ստեփան Գրիգորյանը, որ գլխավորում է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը», տեղեկացրեց, որ իրականացվում են տարբեր ծրագրեր նաեւ Լեհաստանի կառավարության հետ. անցկացվում են պարապմունքներ, հանդիպումներ, դասընթացներ ուսանողների հետ:
Վերջինիս խոսքերով` փորձագետներ Մարիան Ստաշեւսկին, ինչպես նաեւ Անջեյ դե Լազարին հայտնի մարդիկ են: Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Ստաշեւսկին երկար ժամանակ աշխատել է ՄԱԿ-ի շրջանակներում` զբաղվել Աբխազիայի հիմնախնդիրներով, եւ եկել է իր փորձը ցույց տալու նաեւ ուսանողներին:
«Ռուս-վրացական պատերազմից հետո պետք էր հասկանալ, թե ինչպես լուծել Ղարաբաղի, Աբխազիայի խնդիրները, որպեսզի կրկին պատերազմներ չառաջանան: Այդ փորձն ունի նաեւ Լեհաստանը: Լեհ-գերմանական, լիտվական խնդիրները շատ լուրջ էին, բայց իրենք կարողացան հաշտեցման ուղի գտնել: Այդ փորձը պետք է օգտագործվի նաեւ առկա հիմնախնդիրներում», նշում է Ստեփան Գրիգորյանը:
Վերջում լեհ փորձագետները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ