«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

Ադրբեջանի Միլի մեջլիսում ղարաբաղյան հակամարտության խնդրով հանձնաժողովի ստեղծման հարցը տարաձայնությունների պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Հակամարտության լուծման համար, որպեսզի այդ հիմնախնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում գտնվի, անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել», ասել է «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը: Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը ասել է, որ նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, «որովհետեւ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը»: Առաջին փոխխոսնակն ասել է, որ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների միջեւ եւ ինքը գտնում է, որ «խորհրդարանում կարելի է քննարկումներ սկսել, եթե ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում լինեն տեղաշարժեր կամ կոնկրետ արդյունքներ», հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4