Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են հայաստանյան ընկերությունների արտադրած գինիների ու պանրի տեսականին: Ինչպես նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանՄարի Յովանովիչը, միջոցառումն արդեն 9-րդ անգամն է անցկացվում, որը հնարավորություն է տալիս սուպերմարկետներին, արտադրողներին, հյուրանոցներին կապ հաստատելու հետագա համագործակցության համար: «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն»-ի մարկետինգի բաժնի ներկայացուցիչԱրմեն Հարությունյանիխոսքով, վերջին տարիներին Հայաստանում ավելացել է պանրի արտադրության տեսականին: «Հայաստանում այնպիսի պանիրներ են արտադրվում, որոնք տարիներ շարունակ արտահանվում են ԱՄՆ», ասաց Ա. Հարությունյանը: