Գյումրիում քննարկվեց տեխնոպարկի բիզնես-մոդելը, քննարկումը նախաձեռնել էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Կրթությամբ զարգացման ակադեմիան: Էկոնոմիկայի նախարարՆերսես Երիցյանընշել է, որ աղետի գոտու տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող ծրագրերից Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարն առավել իրատեսական է: Գյումրիում ուսումնասիրություններն իրականացվել են «Շենոն ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար, փորձագետՔեւին Թոմփսոնիգլխավորությամբ: Վերջինս նշեց, որ քաղաքում կան տեխնոպարկ հիմնելու համար անհրաժեշտ տարածքներՙ քաղաքի կենտրոնըՙ Կումայրի պատմական արգելոցի տարածքով, հին մանկավարժական ինստիտուտի եւ փոստատան կառույցները, հղկող հաստոցների, տեքստիլ գործարանների եւ օդանավակայանի տարածքը: Այս բոլոր տարածքները որոշակի ներդրումներով կարող են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածք դառնալ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Քեւին Թոմփսոնը, Գյումրիում ծրագիրն իրականացնելու համար կա ամենակարեւորըՙ պետական եւ մասնավոր համագործակցություն: Ն. Երիցյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ «Գյումրին նաեւ ենթակառուցվածքների իմաստով խաչմերուկ է, որը արտահանման համար լավ նախապայման է»: