Էլիստայում մեկնարկել է շախմատի Գրան պրիի 3-րդ մրցաշարը, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 250 հազար եվրո է: 14 մասնակիցների թվում է երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Մեկնարկային տուրում նրա մրցակիցը հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն էր: 28-րդ քայլում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:
Մեկնարկային տուրն առատ էր ոչ-ոքի արդյունքներով: Ամենակարճն Էթիեն Բաքրոյի եւ Ռուստամ Կասիմջանովի մրցավեճն էր, որում հաշտություն կնքվեց արդեն 14-րդ քայլում: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Ինարկիեւն ու Ալեքսեեւը, Մամեդյարովն ու Գրիշչուկը, Ռաջաբովն ու Չեպարինովը:
Գրան պրիի ընդհանուր հաշվարկով առաջատարի դերը ստանձնած չին շախմատիստ Վան Յուեն, որ մարտի 4-ից պարտություն չէր կրել, ընդհատեց իր անպարտելի խաղերի շարքը: Նա սեւերով զիջեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին: Արդյունավետ ելք ունեցավ նաեւ Հաշիմով-Էլյանով պարտիան, որում հաղթեց ադրբեջանցի գրոսմայստերը: