«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2008-12-16 | #234, 2008-12-17 | #236, 2008-12-19


«ՀԵՏԱԶՈՏԵԼ Է ՊԵՏՔ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԻ ՄՈՐ ԾԱԳՈՒՄԸ»

Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը պատասխանել է «Վաթան» թերթի «Հայերից ներողություն խնդրելու» արշավին վերաբերող հարցերին: Նա մասնավորապես ասել է. «Թուրքիայից ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր մտավորականի քողի տակ այսպիսի արշավ են նախաձեռնում: Եթե սա թյուրիմացություն չէ, ապա դավաճանություն է հայրենիքի նկատմամբ»:

Տիկին Արըթմանը կարծիք է հայտնել, որ այս մտավորականներին խրախուսել է նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան կատարած այցը, ապա եւ ավելացրել. «Նկատվում է, որ երկրի նախագահն աջակցում է խնդրո առարկա արշավին: Աբդուլլահ Գյուլը պետք է թուրք ազգի նախագահը դառնա, այլ ոչ թե իր էթնիկ արմատների: Եթե հետազոտեք նախագահի մոր էթնիկ ծագումը, ապա ամեն ինչ կհասկանաք»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4