«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2008-12-17 | #236, 2008-12-19 | #237, 2008-12-20


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՕԳՏՎԻ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԻՑ

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է այն երկրների ցանկը, որոնք 2009-ի հունվարի 1-ից մինչեւ 2011-ի ավարտը հնարավորություն կունենան օգտվելու կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման համար Եվրոպական միության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից: Հաղորդվում է, որ GSP+ համակարգից օգտվող երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Կոլումբիան, Էկվադորը, Գվատեմալան, Մոնղոլիան, Նիկարագուան, Պերուն, Շրի Լանկան եւ այլն: «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգը» հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանելուՙ զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով:

2007 թվականին GSP+ համակարգի շրջանակներում կատարված առեւտրի ծավալը կազմել է 4.7 միլիարդ եվրո:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4