Անգլիական Jane`s Country Risk հանդեսը «կայուն եւ անմահ պետականության» տեսակետից երկրների գնահատման մեջ Թուրքիային դասել է «միջին աստիճանի ռիսկայնության» երկրների շարքում: Կառավարություններից գոհ եւ նրան աջակցող բանակների հետ 24 տարբեր չափանիշներով պետությունների գնահատականների վերաբերյալ պատրաստած կայունության քարտեզում հանդեսը որպես «ամենակասկածելի ապագա ճակատագիր» ունեցող երկիր համարել է Սոմալին: Վերլուծության մեջ նշելով, որ ներքին բախումներն ու ծովահենությունը Սոմալին դուրս են թողել վերահսկողությունից, հանդեսը կանխատեսել է, որ նման վատ օրեր են սպասում նաեւ Պաղեստինի Գազայի հատվածին: Ըստ անգլիական հանդեսի, երերացող ապագայով 10 երկրներներն ենՙ Սոմալին, Գազայի արեւմտյան հատվածը, Սուդանը, Զիմբաբվեն, Չադը, Աֆղանստանը, Կոնգոն, Փղոսկրի Ափը, Հաիթին, Միջինաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդում է «Արմենպրեսը»: