Չինաստանում ընթացող շախմատի մրցաշարի 8-րդ տուրում միմյանց հետ ուժերը չափեցին 2 հայ շախմատիստներՙ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Եթե Արոնյանը բավական վստահ է խաղումՙ տեղ զբաղեցնելով առաջատարների կազմում, ապա Մովսիսյանն Իվանչուկի հետ եզրափակում էր աղյուսակը: Ինչպես եւ առաջին շրջանում, այս անգամ էլ մրցակիցների մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Նրանք հաշտություն կնքեցին 49-րդ քայլում:
Մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Վեսելին Թոփալովը: Նա սպիտակներով 57-րդ քայլում պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին եւ վաստակեց 5,5 միավոր: Նրանից մեկական միավորով հետ են մնում Լեւոն Արոնյանն ու Բու Քսյանջին: Վերջինս պարտվեց Պյոտր Սվիդլերին, որն արդեն 2-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում: Երկու հաղթանակների շնորհիվ Սվիդլերը միավորների քանակը հասցրեց 4-ի եւ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: 5-րդ տեղում Սերգեյ Մովսիսյանն էՙ 3 միավոր: Աղյուսակը 2,5 միավորով եզրափակում է Վասիլի Իվանչուկը: