Երեւանի քաղաքապետարանից հաղորդում են, որ երեւանցիների հանգիստը, ինչպես նաեւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով ու հաշվի առնելով քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքները` քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքում տոնական օրերին արգելվում է հրատեխնիկական եւ ձայնապայթուցիկ իրերի օգտագործումը: Միաժամանակ արգելվում է նաեւ դրանց վաճառքը քաղաքի առեւտրական կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությանը եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը հանձնարարված է թաղապետարանների հետ համատեղ ապահովել նշված որոշման կատարումը: