«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2008-12-19 | #237, 2008-12-20 | #238, 2008-12-23


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ տեղի ունեցած միջադեպերի հետ կապված` օգոստոսի 12-ին քրեական գործ է հարուցվել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գոհար Վեզիրյանի եւ Գագիկ Շամշյանի նկատմամբ: Երկու լրագրողներին ծանուցագրեր են ուղարկվել, Գոհար Վեզիրյանը եւ Գագիկ Շամշյանը չորեքշաբթի օրը պարտավոր են մեղադրյալի կարգավիճակով ներկայանալ Կենտրոնի քննչական բաժին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի երկու լրագրողները նշեցին, որ տեղյակ չեն, թե իրենց կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել: «Սմբատ Այվազյանի դատի ժամանակ դատավոր Գագիկ Ավետիսյանը ապօրինաբար որոշում կայացրեց, դատական կարգադրիչներին հրահանգեց դահլիճից դուրս բերել, մեկուսացնել ու ազատությունից մի քանի ժամ զրկել ինձ... Ես ենթադրում եմ, որ այդ գործով են ինձ մեղադրյալ ճանաչել, այսինքն` «դատավորի նկատմամբ անհարգալից պահվածք» որակելով», մեկնաբանեց Վեզիրյանը, առանց անդրադառնալու դատարանում իր պահվածքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4