«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ (ՕՄԲՈՒԴՍՄԵՆ)

Դեկտեմբերի 22-ին անցկացվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության, նիստում «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գրիգոր Ղոնջեյանը (ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ): Հոգաբարձուների միաձայն որոշմամբ ֆինանսական համակարգի հաշտարար (օմբուդսմեն) է նշանակվել Փիրուզ Սարգսյանը: Փ. Սարգսյանը 1995-ից մինչ օրս աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում` զբաղեցնելով մասնագետից մինչեւ իրավաբանական վարչության պետի եւ ՀՀ ԿԲ-ի նախագահի գլխավոր իրավական խորհրդականի պաշտոններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4