«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ՇՆՈՐՀԱԿԱԼ ՄԻ ԳՈՐԾՙ «ԱԶԳԻ» ՇԱԲԱԹՕՐՅԱ ՀԱՎԵԼՎԱԾԸ

Շաբաթ օրերին մամուլի կրպակներից «Ազգ» պարբերական գտնելն անհուսալի զբաղմունք է:

Տասնյակ կրպակներում միեւնույն պատասխանն է հնչում. «Արդեն վաճառվել է, վերջացել...»: Ընդ որում` ոչ միայն կենտրոնի, այլեւ ծայրամասային կրպակներում:

Ո՞րն է այս հաջողության գաղտնիքը:

Պետք է արձանագրել, որ «Ազգը» առհասարակ բարձր վարկանիշ եւ լայն ժողովրդականություն վայելող պարբերական է (հավելյալ ապացույցների կարիք չկա, ամեն ինչ տեսանելի է անգամ «անզեն» աչքով), սակայն շաբաթօրյա հավելվածով լրացուցիչ հետաքրքրություն է ծնում ընթերցողների շրջանում` շնորհիվ մատուցվող տեսական բազմազան ու համընդգրկուն բացառիկ կարեւոր նյութերի:

Մշակույթ, պոեզիա, գրականագիտություն, ազգային գաղափարախոսություն, քաղաքականություն, այս ամենով հայոց անցյալն ու ներկան շաղկապվում, միահյուսվում են իրար: Ամեն անգամ շաբաթօրյա «Ազգ» -ի էջերից հայոց պատմության էությունը, դասերն ու խորհուրդն են մեզ պատգամվում:

Շնորհակալ մի գործ, որն արժանի է համընդհանուր ուշադրության:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4