«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2008-12-20 | #238, 2008-12-23 | #239, 2008-12-24


ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՀԵՏՆԱՊԱՀԻ ԴԵՐԸ

Շախմատի Գրան պրիի մրցաշարի 8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով մրցում էր հետնապահի` Ռուստամ Կասիմջանովի հետ: Թվում էր, թե դա լավ հնարավորություն է մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնելու եւ մրցաշարային վիճակը բարելավելու համար: Սակայն Հակոբյանն անհաջողության մատնվեց` կրելով մրցաշարում իր 2-րդ պարտությունը: 8-րդ տուրից հետո Հակոբյանը 3 միավորով եզրափակեց աղյուսակը` զբաղեցնելով 3,5 միավորով իրեն շրջանցած Կասիմջանովի տեղը:

8-րդ տուրն ի հայտ բերեց միանձնյա առաջատարին: Վերջին տուրերում վերելքով հանդես եկող Ալեքսանդր Գրիշչուկը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Վան Յուեյի նկատմամբ: Գրիշչուկը վաստակեց 5,5 միավոր: Նրանից կես միավորով հետ է մնում Վուգար Հաշիմովը, որն ընդամենը 24 քայլ կատարելով իր հայրենակից Թեյմուր Ռաջաբովի հետ, համաձայնվեց ոչ-ոքիի: Ռաջաբովն ու Յակովենկոն վաստակել են 4,5-ական միավոր: Յակովենկոն հաշտություն կնքեց Լեկոյի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ Մամեդյարով-Ինարկիեւ, Բաքրո-Էլյանով պարտիաները: Չեպարինովը հաղթեց Ալեքսեեւին: 9-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կխաղա Գրիշչուկի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4