Հարգարժան Մաեստրո
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ: Դուք որպես Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, անգնահատելի ներդրում ունեք հայկական մշակույթի զարգացման գործում:
Տասնամյակներ շարունակ Հայաստանն ու հայ երաժշտասերը եզակի հնարավորություն ունեն վայելելու Ձեր ղեկավարած Հայաստանի պետական կապելլայի անզուգական կատարումները: Այդ կատարումները լայն ճանաչում են գտել թե՛ Հայաստանի եւ թե՛ նրա սահմաններից դուրս բազմաթիվ այլ երկրների երաժշտասեր հասարակայնության միջավայրում: Եվ ուրախ ենք, որ Ձեր վարպետությունը Հայաստանից դուրս մեր հայրենիքը ճանաչելու եւս մեկ առիթ դարձավ: Ձեր անձնական տաղանդի, իմաստության, երաժշտական մտքի խիզախումների մեջ է ընտրած ասպարեզում Ձեր ձեռք բերած նվաճումների հիմնական պայմանը: Այդ ամենի շնորհիվ Ձեր անունը վաղուց արդեն ոսկի տառերով իր տեղն է զբաղեցրել հայ երաժշտական մշակույթի տարեգրության մեջ:
Թանկագին Մաեստրո
Ցանկանում ենք Ձեզ երկար տարիների առողջ կյանք, ստեղծագործական նոր նվաճումներ` ի փառս Հայաստանի եւ հայ ժողովրդի:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ
Ռուսաստանի հայերի միության վարչության որոշմամբ, Հովհաննես Չեքիջյանը հայկական երաժշտական արվեստին մատուցած ակնառու ծառայությունների համար պարգեւատրվել է կազմակերպության «Ոսկե Խաչ» շքանշանով: