Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ամփոփել է տարվա արդյունքները եւ որոշել տարբեր անվանակարգերում լավագույններին: Տարվա լավագույն նոկաուտ է ճանաչվել Քրիստիան Միխարեսին Վախթանգ Դարչինյանի հասցրած հուժկու հարվածը, որը մրցակցին ռինգի հատակին տապալեց եւ հայ բռնցքամարտիկին աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսին արժանացրեց:
Լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Մենի Պակյաոն: Նշենք, որ նա մինչ այդ լավագույնն էր ճանաչվել նաեւ Sports Illustrated շաբաթաթերթի հարցման արդյունքներով: Տարվա լավագույն մենամարտ է ճանաչվել Իսրայել Վասկեսի եւ Ռաֆայել Մարկեսի երրորդ մրցավեճը: Վիտալի Կլիչկոյին կհանձնվի «Տասնամյակի վերադարձ» մրցանակը: Լավագույն շոու է ճանաչվել բռնցքամարտի այն երեկոն, որի ժամանակ մենամարտել են Սեմյուել Պիտերն ու Օլեգ Մասկաեւը: