Այսօրվանից «Ազգ» թերթի ինտերնետային տարբերակը` կայքէջը հնարավոր կլինի տեսնել նոր դիզայներական եւ ծրագրային լուծումներով: Ինչպես արդեն նշել էինք, վերջինս հնարավորություն կտա ընթերցողներին ոչ միայն կարդալու, այլեւ մասնակից լինելու կայքէջի ձեւավորմանը եւ օգտվելու նրա մատուցած նոր ծառայություններից: Նոր կայքէջը գրանցվելու եւ թերթի լրագրողական կազմի հետ ծանոթանալու, ինչպես նաեւ ընթերցողների կարծիքը փոխանցելու հնարավորություն է տալիս: Ծրագիրն իր ողջ հզորությամբ եւ ֆունկցիոնալ մյուս հնարավորություններով գործի կդրվի ժամանակի ընթացքում եւ ամեն շաբաթ մեր ինտերնետային ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու ավելացվող նոր հնարավորություններից: Իսկ նրանց համար, ովքեր սովոր են օգտվել կայքի հին տարբերակից, նշենք, որ այն առայժմ շարունակելու է գործել զուգահեռաբար www.azgdaily.com հասցեով: