«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#241, 2008-12-26 | #242, 2008-12-27 | #1, 2009-01-13


«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԻՆՔՆԱԹԻՌԸ ՄՐՐԿԱՅԻՆ ԳՈՏՈՒՑ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Հունվարի 11-ին, ժամը 13-ի սահմաններում «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որն իրականացնում էր Սոչի-Երեւան չվերթը, Թբիլիսիից դեպի Հայաստան 50-70 կմ հեռու (թբիլիսյան գոտում) ընկել է մրրկային գոտի հանդիպակաց թռչող Ա-380 ինքնաթիռի պատճառով, որը կատարում էր Դուբայ-Նյու Յորք չվերթը (մոտ 500 տոննա քաշով): Լուրը ճշտելու համար «Ազգը» դիմեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովային, որից էլ տեղեկացավ, որ երկու ինքնաթիռների միջեւ ընկած տարածությունը կազմել է 300 մետր: Ա-320 ինքնաթիռը երբ մտել է մյուս ինքնաթիռի հետագծի մեջ, ավտոմատ կառավարման համակարգն անջատվել է եւ ինքնաթիռը ինքնաբերաբար սկսել է երեք անգամ թեքվել ձախ թեւի վրաՙ մոտ 45 աստիճանով ու ճոճվել է, որը շարունակվել է 18 վայրկյան: Այդ տատանումները զգացել են նաեւ ուղեւորները: Բարեբախտաբար ավիաընկերության օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը բերվել է հավասարակշռության եւ բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ինքնաթիռի հրամանատարն է եղել անվանի օդաչու Սամվել Ապիկյանը: Անմիջապես կազմվել է հատուկ հանձնաժողով, բացվել է ինքնաթիռի ինքնագիրը եւ ընթանում է քննություն: Հայտնաբերվել է հատուկ ինքնագիրը, որը կտրամադրվի եվրոպական եւ միջազգային այլ կառույցներին, որոնք վերահսկում են օդային տարածքները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4