Ռուսաստանում տպագրվող «Նոյյան տապան» ռուսալեզու հայկական թերթը հրապարակել է Ռուսաստանում բնակվող` 2008 թվականի 100 ամենահայտնի հայերի անունները: Ցուցակը գլխավորում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Երկրորդը Սրեդնեվոլժեի միջտարածաշրջանային ընկերության ղեկավար Վլադիմիր Ավետիսյանն է, եռյակը եզրափակում է ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի ռեկտոր Աբել Աղանբեգյանը: 100 հայտնի հայերի ցանկում են երգչուհի Իրինա Ալեգրովան (11-րդ հորիզոնական), «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը (18-րդ հորիզոնական), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը (29-րդ հորիզոնական), լողի աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը (43-րդ հորիզոնական), ԽՍՀՄ հերոս Ստեփան Միկոյանը (50-րդ հորիզոնական): Վերջին տասնյակում հայտնվել են «Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Խաչատուրովը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, 100 հայտնի հայերի ցանկը եզրափակում է կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է թերթի ընթերցողների արձագանքների` խմբագրությանն ուղղված նամակների հիման վրա, որոնց թիվը հասնում է 8152-ի:
Ա. Բ.