Հայաստանցի շախմատիստները տարբեր երկրների թիմերի կազմում հաջող հանդես եկան շախմատի Ասիայի ակումբային առաջնությունում: Գաբրիել Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Աին» թիմի կազմում դարձավ Ասիայի չեմպիոնՙ արժանանալով ոսկե մեդալի: Այդ թիմում Գաբրիելի խաղընկերներն էին Կարյակինը, Եֆիմենկոն, Ջոբավան եւ Լի Չաոն: «Ալ Աինը» 14 հնարավորից վաստակեց 12 միավոր:
Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը Իրանի «Ֆաջր Շեմս» թիմի կազմում դարձան բրոնզե մրցանակակիրներ: 14 հնարավորից թիմը վաստակեց 11 միավոր: Հատկապես բարձր արդյունքի հասավ Արման Փաշիկյանը, որը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ