«Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում Ստեփանակերտում պաշտոնապես կբացի իր գրասենյակը: Ըստ տարածված հաղորդագրության, Արցախում աշխատանքային այցով գտնվող հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ինչպես նաեւ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի հետ հանդիպումներ են ունեցել, որոնց առանցքում եղել է գրասենյակի բացման հարցը: Արա Վարդանյանի հավաստմամբ` գրասենյակի առկայությունը Ստեփանակերտում կնպաստի միջոցների խնայողությանը եւ ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանը: