«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը շաբաթավերջին այցելել է Լոս Անջելեսի Հյուսիսային շրջանի ուղղիչ հիմնարկ` հայազգի կալանավորների հետ հանդիպելու եւ նրանց բանտախցային պայմաններին ծանոթանալու: Հյուպատոսության տարածած հաղորդագրության համաձայն, խոսելով ավելի քան 30 բանտարկյալների հետ, հայաստանցի դիվանագետը նրանց տեղեկացրել է արտասահմանում գտնվող Հայաստանի քաղաքացիների հանդեպ գլխավոր հյուպատոսության ունեցած պարտավորությունների մասին եւ հույս է հայտնել, որ ազատություն ստանալով կալանավորները պատրաստ կլինեն վերաինտեգրվելու հասարակության մեջ եւ դառնալու դրա օրինապահ անդամներ: Արմեն Լիլոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի զարգացման հնարավորություններին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին: Հանդիպման ավարտին ճաշկերույթ է տեղի ունեցել, որտեղ հայկական խորտիկներ են մատուցվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4