«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Հայկական կողմը հաստատում է մասնակցությունը Անկարայում հունվարի վերջին ծրագրվող քննարկմանը` Կովկասում անվտանգության եւ կայունության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հայաստանը թուրքական կողմից ստացել է հրավերՙ մասնակցելու այդ հանդիպմանը: Նախորդ հանդիպումը կայացել էր Հելսինկիում դեկտեմբերին, ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հերթական հավաքի շրջանակներում ԱԳ նախարարության համապատասխան վարչության պետերի մակարդակով: Դեռեւս հստակեցված չէ, թե ինչ մակարդակով է հրավիրվելու հանդիպումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4