ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի կառավարությունում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին քաղաքականության թեմաներով հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին կանդրադառնան ամենամոտ ժամանակում: Թուրքական մամուլի փոխանցմամբ, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսիՙ «Հուսով եմ, որ 1915-ի իրադարձությունների եւ Կիպրոսի խնդրի լուծման վերաբերյալ հետաքրքրություն կդրսեւորեք եւ չեք շեղվի սենատոր եղած ժամանակ Ձեր նախկին դիրքորոշումներից» հիշեցմանն ի պատասխան Հիլարի Քլինթոնն ասել է. «Այդ հարցերում առաջընթաց ապահովելու եւ օրինական անհանգստություններին ազդու պատասխան գտնելու մտադրությամբ թեմային կանդրադառնանք ամենամոտ ժամանակում», հաղորդում է «Արմենպրեսը»: