Նոր մրցաշրջանում իր անդրանիկ հանդիպումը հաջող անցկացրեց Դավիթ Նալբանդյանը: Սիդնեյի թենիսի մրցաշարում, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 484.750 դոլար է, Նալբանդյանը 6-1, 6-3 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Միքայել Լլոդրային: Քառորդ եզրափակիչ փուլ են մտել նաեւ Նովակ Ջոկովիչը, Մարիո Անչիչը, Ժո Տսոնգան, Յարկո Նիեմինենը, Լլեյթոն Հյուիթը, Ժերեմի Շարդին եւ Ռիշար Գասկեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ