Հայաստանի նկարիչների միության նկարադարանից տարբեր նկարիչների 7 գործ են գողացել երեկ: Ինչպես հաղորդվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, Երեւանի ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը հաստատել է, որ կողոպուտն իրականացվել է հունվարի 9-12-ը եւ նկարադարանի մուտքի դուռն էլ հատուկ բանալիով է բացվել: Իրավապահ մարմինները հետաքննություն են վարում: