«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ԵԽԽՎ-Ն 1609 ԵՎ 1620 ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ 27-ԻՆ

Հունվարի 26-ին մեկնարկող Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի հիմնական թեմաները վերաբերելու են Գազայում ստեղծված իրավիճակին, միջազգային ֆինանսական ճգնաժամին եւ ռուս-վրացական պատերազմի հետեւանքների մասին 1633 բանաձեւի կատարմանը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնեցին Եվրոխորհրդի մամուլի ծառայությունից: Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարմանը վեհաժողովը կանդրադառնա հունվարի 27-ի նիստում, եւ այդ օրվա նիստը կսկսվի հենց Հայաստանի հարցի քննարկումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4