«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ԲԵՆԻՏԱ ՖԵՌԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվարի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Է. Նալբանդյանի եւ Բենիտա Ֆեռերո-Վալդների հանդիպումը կկայանա հունվարի 19-ին, որից անմիջապես հետո ԱԳՆ սրահում տեղի կունենա նրանց համատեղ մամուլի ասուլիսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4