«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


90-ԱՄՅԱ ՍԻԼՎԱՆ

Առաջիկա երեքշաբթի օրը, հունվարի 20-ին, ճիշտ այն օրը, երբ 90 տարի առաջ ծնվել էր ապագա մեծ բանաստեղծուհին ու մտավորականը, պաշտոնական հանդիսություններով կբացվի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, որը կդառնա նրա երկրպագուների սիրած վայրը, ուր մարդիկ կայցելեն ոչ միայն վերհիշելու նրա պոեզիան, նրա հայրենասիրական ու սիրային հրաշալի բանաստեղծությունները, այլեւ հաղորդվելու նրա հարուստ կենսագրությանն ու վաստակին, հիանալու մարդկային ու քաղաքացիական նրա խիզախումներով, նրա խոհուն հայրենասիրությամբ:

Ծննդյան 90-ամյակի առթիվ ստացել ենք բանաստեղծուհու, կարելի է ասելՙ մարտական ընկերոջՙ գրող, լրագրող եւ հասարակական գործիչ Զորի Բալայանի ուշագրավ հոդվածը, որը առաջարկում ենք ընթերցել մեր ներկա համարի 4-րդ էջում: (Ծավալային մտահոգություններով հոդվածը լույս է տեսնում որոշ կրճատումներով, ամբողջությանը կարելի է ծանոթանալ մեր կայքէջում):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4