Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) եւ լիբանանյան առաքելության տնօրեն Դենիզ Հերբոլը 50 հազար դոլար է նվիրել լիբանանյան Ազունիե գյուղում գտնվող հայկական առողջարանին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 13-ի համարը` հիմնվելով Բեյրութից «Նահարնետ» լրատվական գործակալության հաղորդագրության վրա:
«USAID-ի նվիրատվությամբ հնարավոր է լինելու տարեցների բաժնի համար անհրաժեշտ կահույք գնել», բացատրել է տեղի ամերիկյան դեսպանատան աշխատակիցը:
Հայկական առողջարանը, որը մի ժամանակ մասնագիտացված թոքախտաբուժարան էր, վերոնշյալ գյուղում սկսել է գործել 1937 թվից: Բարձրորակ բժիշկներ ցածր գներով մասնագիտական օգնություն են ցուցաբերում հայ համայնքից տարեկան 135 հիվանդ մեծահասակների: Ունի 60 աշխատակիցներ:
Հ. Ծ.