«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԵՆ ԵՂԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ»

ԱՆԿԱՐԱ, 19 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիան եւ Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

«2009 թ. ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարը ամենեւին էլ պատրանք չէ», նշել է Ալի Բաբաջանը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը եւ Թուրքիան «մոտեցել են ընդհանուր մի կետի եւ արդեն անհրաժեշտ է վերջին ջանքը գործադրել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4