Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի մամլո հաղորդագրությամբ, Սրբոց Հակոբեանց միաբանության կանոնադրության (1888) թիվ 46 հոդվածի համաձայն, Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք Մանուկյանն իրեն փոխանորդ է նշանակել պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արք Մանուկյանին:
Ըստ միաբանության կանոնադրության, պատրիարքի փոխանորդը պետք է վերահսկի պատրիարքարանի բոլոր բաժանմունքների գործունեությունը:
Ռ. Պ.