«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2009-01-16 | #5, 2009-01-17 | #6, 2009-01-20


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական մրցաշարը, որն անցկացվում է 71-րդ անգամ: 14 գրոսմայստերների մրցաշարը ՖԻԴԵ-ի 19-րդ կարգի է: Մասնակիցների թվում են հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:

Վերջին երկու տարիների մրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրերում հաշտություն կնքեց չին շախմատիստ Վան Յուեյի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Մովսիսյանի մեկնարկն ավելի հաջող էր: Նա առաջին տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ, իսկ ահա հաջորդ տուրում սպիտակներով հաղթեց անգլիացի Մայքլ Ադամսին: Սերգեյ Մովսիսյանը 1,5 միավորով Սերգեյ Կարյակինի եւ Յան Սմիթսի հետ գլխավորում է աղյուսակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4